7 բնական պարարտանյութ սենյակային բույսերի համար, որոնք կապահովեն դրանց առատ ծաղկումը և աճը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Ներկայացնում ենք 7 բնական պարարտանյութ սենյակային բույսերի համար:
1. Փայտի մոխիր
Շատ հարմար է բույսերի սնուցման և հիվանդությունների կանխարգելման համար: 1 ճ/գ վրա 1 լ տաք ջուր լցրեք և թրմեք 1 շաբաթ: Կափարիչը պարբերաբար հանեք և խառնեք թուրմը: Բույսերը ջրեք 10 օրը մեկ՝ նախապես ստուգելով՝ արդյոք հողը չոր է:
2. Սխտորի թուրմ
Ամրացնում է բույսերի իմունիտետը՝ պաշտպանելով տարբեր հիվանդություններից: Նաև ուժեղացնում է խոլորձի աճը և ծաղկումը: 4-5 պճեղ սխտորի վրա 1լ եռացած ջուր լցրեք և թողեք՝ թրմվի 20 րոպե, քամեք և թողեք՝ սառչի: 1 ճ/գ լուծույթ ավելացրեք ծաղիկը ջրելիս:
3. Սոխի կեղև
Այն հարուստ է օգտակար նյութերով՝ C, PP, E վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ այլ նյութերով: Դրա եփուկը վերացնում է հիվանդագին միկրոֆլորան և վնասատուները:
Եփուկի համար կեղևը չորացրեք: Հետո լցրեք կաթսայի մեջ, վրան տաք ջուր լցրեք (1 մաս կեղևի վրա 2 մաս հեղուկ): Եռացրեք 10 րոպե: Հետո տարան փակեք և թողեք՝ թրմվի 1,5 ժամ: Քամեք և օգտագործեք:
4. Ակվարիումի ջուր
Խթանում է բույսերի աճը:
5. Սուրճի մրուր
Սուրճի մրուրը կգնահատեն բույսերը, որոնք թթու հող են նախընտրում: Օրինակ՝ հորտենզիան այդ դեպքում շատ գեղեցիկ կծաղկի: Պարարտանյութը հողին խառնեք:
6. Հանքային ջուր
Նախքան բույսը հանքային ջրով ջրելը պիտակի վրա նայեք կալցիումի և մագնեզիումի աղերի քանակը: Ոչ բոլոր բույսերն են լավ տանում այս միջոցը: Օրինակ՝ հորտենզիան և ազալեան: Այդպիսի ջուրը պետք է թողնել որոշ ժամանակ, որ նստվածք տա:
7. Կարտոֆիլի եփուկ
Մաքրված կարտոֆիլը եփեք էմալապատ կաթսայի մեջ և քամեք, վրան ջուրը քամեք և թողեք սառի: Հետո ջրեք: Միջոցը հաջորդ անգամվա համար մի պահեք, նորից պատրաստեք: