Բանակային թալանը շարունակվում է. ազգ-բանակն անզոր է
Analysis2015-2017 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալն ու պաշտոնատար այլ անձիք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հափշտակել են մոտ 40 մլն դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:Հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։ Հրամանատարի տեղակալը ձերբակալվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
ՊՆ-ում բացահայտվում է կազմակերպված թալանի հերթական դեպքը, ինչի համար, բնականաբար պետք է շնորհակալություն հայտնել այդ բացահայտմամբ շահարգրգռված պատկան մարմիններին: Մյուս կողմից հարց է ծագում ՝ նմանօրինակ թալանի դեպքերի առկայության դեպքում, ինչպես է նույն ՊՆ-ն փորձելու կառուցել իր երազած ազգ-բանակ կոնցեպտը:
Մեծ հաշվով, ազգ-բանակ կոնցեպտն ինքնին օգտակար երևույթ է: Այլ հարց է, թե ինչ հերթականությամբ է այն նախաձեռնվում: Լավ կլիներ բանակը տեխնիկապես թալանչիներից մաքրելուց հետո նոր դիմել հասարակությանն ու ակնկալել ազգ-բանակ կոնցեպտի հանդեպ վստահություն:
Սարգիս Մեսրոպյան