«Կոպիտ սեքսի» սիրահա՞ր եք. այս 19-ամյա աղջկա բռնաբարությունն ու մահը կստիպեն Ձեզ հետևություններ անել
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Հետաքննության համաձայն` մեղադրյալը բռնաբարել եւ սպանել է իր սիրելիին, որի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերել:
22-ամյա Մարկ Հաորթոնը մեղադրվում է 19-ամյա Քեյլի Մանդադիի սպանության եւ բռնաբարության մեջ, որի հետ նա հանդիպել է ընդամենը չորս շաբաթ: Հիմա տղան գտնվում է կալանքի տակ, իսկ ժամանակավորապես ազատ կարձակվի 225 հազար դոլար գրավի դիմաց:
Ողբերգության օրը զույգը մասնակցել էր Սան Անտոնիո քաղաքի Մալա Լունայի երաժշտական փառատոնոին, որտեղ նրանք օգտագործել էին թմրամիջոցներ եւ ալկոհոլ:
Հաջորդ օրը սիրահարները վիճել են. վեճը շարունակվել է նաև Մարկի մեքենայում: Սակայն աղջիկը, այնուամենայնիվ, համաձայնել է գնալ նրա հետ Հյուսթոն: Ճանապարհին նրանք կանգ են առել բենզալցակայանում, որտեղ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել, ըստ տղայի՝ կոպիտ սեքս: Եվ, ենթադրաբար, այդ պատճառով էին առաջացել Քեյլի պարանոցի կապտուկները:
Դրանից հետո, ինչպես պատմում է Մարկը, աղջիկն ասել է, որ լավ չի զգում իրեն եւ քնել է մեքենայի հետևի նստատեղին: Շուտով երիտասարդը նկատել է, որ աղջիկը չի շնչում եւ նրան տեղափոխել է հիվանդանոց: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը Մարկի ավտոմեքենայում գտել է միայն տաբատ, ներքնազգեստ եւ կոշիկներ, որոնք քննիչներին հանգեցրել են այն մտքին, թե Քեյլին որևէ ուղեւորության չէր պատրաստվում մեկնել: Բացի դրանից, ըստ բժիշկների եզրակացության, որ այդ վնասվածքները աղջիկը չէր կարող ստանալ սեռական հարաբերության ժամանակ:
Մարկը եւ Քեյլին իրրա ճանաչում էին 8 տարի, սակայն որոշել էին հանդիպել սպանությունից ընդամենը չորս շաբաթ առաջ: Մարկի ընկերները պատմում են, որ նախկինում ևս երիտասարդը դիմել է բռնությունների: