Կինը կտրել է այն, ինչով ամուսինը փորձում էր իրեն բռնաբարել երեխաների աչքի առաջ
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Հնդկական Սիրիսեդու քաղաքի բնակչուհին, ում անունը չի հրապարակվում, կտրել է ամուսնու սեռական օրգանն այն բանից հետո, երբ նա փորձել է երեխաների աչքի առաջ իրեն բռնաբարել: Ըստ կնոջ, 40-ամյա Ռ.Ռավինդերը ճաշի ընդմիջումից հետո հարբած տուն է եկել և սկսել իրեն կպչել: Այժմ կնոջը մեղադրում են սպանության փորձի մեջ, հաղորդում է Daily Mail-ը:
Ամուսինների հարևանները պատմել են, որ ընտանիքում մշտապես վեճեր ու սկանդալներ էին տեղի ունենում, երբ Ռավինդերը հարբած տուն էր գալիս: Ամեն անգամ կնոջն էր կպչում, սակայն այս անգամ կնոջ համբերությունը հատել է: Երբ նա փորձել է բռնաբարել կնոջը իրենց երեխաների ներկայությամբ, կինը ստիպված է եղել ծայրահեղ միջոցների դիմել: Նա վերցրել է խոհանոցային դանակը և կտրել նրա առնանդամը:
Այժմ Ռավինդերը հիվանդանոցում է, սակայն տեղական ԶԼՄ-ները չեն հաղորդում կարողացե՞լ են, արդյոք, բժիշկները վերականգնել հիվանդի մանկածնական օրգանը, թե՞ ոչ: