Ահա թե ինչու են հնաոճ իրերի սիրահարները իսկական որս սկսել այս հին կարի մեքենաների համար
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Այս սերունդը դժվար թե կարողանա հասկանալ, թե ինչ է այս նրբագեղ փայտե սնդուկի ներսում, սակայն ավագ սերնդի ներկայացուցիչները միանգամից կհասկանան՝ ինչ կա ներսում:
Այս փայտե սնդուկներով վաճառվում էին Պոդոլսկի մեխանիկական գործարանի ձեռքի կարի մեքենաները, որոնք դեռևս 30 տարի առաջ կային գրեթե ամեն ընտանիքում:
Ժամանակակից կարի մեքենաները վաղուց վերածվել են սովորական գործիքի, ոչ ոք չի մտածում այդքան նրբագեղ դրանք նախշել:
Այս կարի մեքենաների նախատիպը հայտնի «Զինգեր» կարի ֆաբրիկայի արտադրանքներն էին:
«Զինգերը» հիմնադրվել է 1851թ. և վերածվել կարի մեքենաների խոշորագույն մեքենաների:
Այդ ընկերությունը հայտնի էր ողջ աշխարհում, այս թվում՝ Ռուսաստանում:
Սակայն 20-րդ դարի սկզբին օվկիանոսից այն կողմ կարի մեքենաներ արտահանելը դարձավ ոչ շահավետ:
Այդ ժամանակ ընկերության ղեկավարությունը որոշեց Մերձմոսկվայում կարի մեքենաների արտադրություն հիմնել:
Այդ նպատակով գնվել էր հողատարածք Պոդոլսկում:
10 տարում «Զինգերի» նոր գործարանը դարձավ խոշորագույններից մեկը Եվրոպայում:
Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը ֆաբրիկան արտադրում էր 600 հազար կարի մեքենա:
Միայն Ռուսաստանում կար ընկերության 3 000 ֆիրմային խանութ:
Ռուսական «Զինգերի» արտադրանքը բարձր էր գնահատվում արտասահմանում:
Ի դեպ, հին կարի մեքենաների հետ բազմաթիվ լեգենդներ են կապված:
Դրանցից մեկի համաձայն՝ 1998թ. «Զինգեր» ընկերությունը հայտարարեց սերիական համարներով մեքենաների որոնման մասին, որոնք սկսվում էին միավորներով:
Լուրերի համաձայն՝ նման հնաոճ կարի մեքենայի տիրոջը սպասվում է 30 հազար դոլարից մինչև 1 միլիոն դոլար պարգևատրում: