Ուկրաինայի արևելքում ռուսական զորքեր չկան. Լավրով
International newsՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս զինծառայողները չեն մասնակցում Ուկրաինայի արևելքի հակամարտությանը: Այս մասին հայտնել է «Ինտտերֆաքս»-ը:
Բացի այդ, Լավրովը ընդգծել է, որ նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ընգծել է, որՊետդեպարտամենտն հակառակը փաստող ապացույցներ չունի:
«Հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է աշխարհազորայինների և Ուկրաինայի կառավարության միջև, և նրանք պետք է ավարտին հասցնեն այդ գործընթացը»,- հավելել է Լավրովը:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չունի տեղեկություններ Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական տեխնիկայի առկայության վերաբերյալ: