Եթե ինձ համար նյութականը հետաքրքիր լիներ, հիմա լավ սիրածներ կունենայի. Ջուս
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Կանանց տոներին ընդառաջ` Life.panorama.am-ը «Ե՞րբ է կինը երջանիկ» խորագրի ներքո կներկայացնի հայտնի կանանց հետ զրույցներ ու կպարզի, թե երբ են նրանք իրենց երջանիկ զգում, որպես կին` ի՞նչ վախեր ու անվստահություններ ունեն, ինչպես նաեւ` տղամարդու, ո՞ր հատկանիշներն են ամենաշատը կարեւորում:
Մեր շարքի առաջին զրուցակիցն է սկանդալային, բայց նաեւ մշտապես պարզ ու անկեղծ արտահայտվող երգչուհի Ջուսը:
«Երջանկությունը ամեն կնոջ համար տարբեր ընկալումներ ունի: Կանայք կան, ովքեր իրենց երջանկության մեջ պարտադիր տղամարդ են տեսնում, իսկ օրինակ ես հիմա շատ երջանիկ եմ, որ ազատ եմ, քանի որ իմ ամուսնությունը ինձ համար իսկական գաղութ էր: Հիմա ինձ շատ երջանիկ եւ գլխավորը ազատ եմ զգում: Ես այն կանանցից չեմ, որ չեն կարող առանց տղամարդու ապրել, ես ինքնաբավ մարդ եմ ու կարողանում եմ ինձ լիակատար զգալ նաեւ միայնակ: Ինձ համար շատ կարեւոր է, որ ունեմ իմ սիրելի աշխատանքը, շրջապատված եմ լավ ընկերներով, ես իմ ողջ էներգիան բեմին եմ տալիս»,- նշեց երգչուհին:
Շարունակությունը՝ այստեղ: