Կենդանակերպի կին նշանների ինտիմ գաղտնիքները
LifestyleԽոյ
Խոյ-կանայք միշտ սերն առաջին տեղում են դնում։ Երբ նրանք սիրահարվում են, պատրաստ են նվիրել ամբողջ կյանքն ու ժամանակը։ Այս կանանց մոտ հարաբերությունները միշտ ինտենսիվ են զարգանում։
Ցուլ
Որպես կանոն, Ցուլ-կանայք լուռ են, հանգիստ, նյութապաշտ և հազվադեպ են ցույց տալիս էմոցիաները։ Նրանք լուրջ մարդիկ են, որոնք անիմաստ հիստերիաներ չեն ստեղծում։ Նրանք խանդոտ չեն, չեն սիրում իրարանցում և երբեք պատմություն չեն սարքի, եթե դուք ինչ-որ մեկին կոմպլիմենտ անեք՝ նրանց կողքին կանգնած։

Երկվորյակներ
Նրանք երբեք հաշվի չեն առնում բարեկամ-հարևանների կարծիքը։ Երկվորյակի մեջ համատեղված են միանգամից մի քանի անձ՝ բոլորը տարբեր։ Նրանք կարող են շատ շուտ սիրահարվել և շատ շուտ հիասփափվել։ Այս կնոջը նվաճելու լավագույն ճանապարհը սեփական ինքնությունը ցույց տալն է: Նա պետք է հասկանա, որ հենց դուք եք այդ տղամարդը։
Խեցգետին
Խեցգետին կանայք ցույց չեն տա իրենց թույլ կողմերը՝ նրանք իսկական մարտիկներ են, որոնց հետ հնարավոր է անցնել և պատերազմ, և ճգնաժամ։ Զոհի կերպարը նրանց համար չէ, սակայն պետք է հասկանաք, որ նրանց մոտ էլ կարող է դժվար շրջան լինել, և դուք պետք է կարողանաք բարձրացնել նրա տրամադրությունն ու մարտական ոգին։
Առյուծ
Առյուծ կանայք, ինչպես և թանկարժեք քարերը, սիրո և հարգանքի կարիք ունեն։ Ցավոք, երբեմն նրանք վախեցնում են տղամարդկանց իրենց խարիզմատիկ պայծառությամբ։ Բացի դրանից, և կանայք, և տղամարդիկ սիրում են շրջապատված լինել բազմաթիվ ընկերներով, այնպես որ չզարմանաք, եթե ձեր ընկերուհին անցյալում շատ տղամարդ-ընկերներ է ունեցել։

Կույս
Կույս կանայք համարձակ են, սակայն զուր ժամանակ չեն վատնում մտորումների, ինքնավերլուծությունների և ինքնաքննադատությունների վրա։ Սիրում են ուշադրություն գրավել, երբ կյանքում ամեն բան կտրուկ փոխվում է։
Կշեռք
Եթե փնտրում եք այս կամ այն թեմայով ժամերով խոսացող կին, ապա ընտրեք Կշեռք-կնոջը։ Շփումն ու աջակցությունը նրանց համար ծանր բեռ չէ, այլ հաճելի և արդյունավետ գործ։ Նրանք երջանկության և բալանսի մարդիկ են, նրանք կարծես ներքուստ շողում են և պատրաստ են քննարկել ամեն բան ձեզ հետ։
Կարիճ
Այս կանայք թաքցնում են իրենց ներսում խորը և խորհրդավոր գեղեցկություն, որը կարող է գնահատել միայն ամենանրբանկատ տղամարդը։ Կարիճով գայթակղվելը հեշտ է, սակայն բացահայտել կարող են ոչ բոլորը։ Նրանց հայացքը սևեռուն է, գաղտնիքներն էլ՝ բազմաթիվ։
Աղեղնավոր
Յուրահատուկ են իրենց անկեղծությամբ։ Միշտ չեն ասելու այն, ինչ ուզում եք լսել, սակայն ազնիվ են և ուղղամիտ։ Երբեմն կարող են ոգեշնչել այնքան, որ երջանկությունից կպարեք։ Նրանք չափազանց ազնիվ են, բայց ի՞նչ արած, նրանք տեսնում են աշխարհն այդպիսին , ինչպիսին որ այն կա։ Ատում են սուտը և միշտ զգում են, թե երբ են նրանց խաբում։
Այծեղջյուր
Այս կանայք չեն վախենում ծանր աշխատանքից և ապագան նախապես են ծրագրում։ Նրանք պատրաստ են հասնել իրենց նպատակին ամեն գնով՝ ուժով, համառությամբ, խորամանկությամբ։ Նրանց հնարավոր չէ կոտրել կամ վերացնել՝ նրանք չափազանց համեստ և անձնուրաց են։
Ջրհոս
Թեթևամիտ թվացող այս կանայք իրականում սիրահարվում են և հավատարիմ են մնում ընդմիշտ։ Սակայն հիշեք, որ այս մարդիկ առաջին հերթին գնահատում են ազատությունը։ Եվ եթե դուք որոշել եք բանտարկել նրանց կենցաղային ամենօրյա ձանձրույթով, համոզված եղեք՝ այս փորձարկումը կձախողվի:
Ձկներ
Ձկները Կանայք են հարյուր տոկոսով։ Նրանք գնահատում են, երբ տղամարդն իրենց պաշտպանվածության զգացողություն է տալիս, և միշտ փայփայում են իրենց սիրած էակին։ Այս հարցում ոչ մի կենդանակերպի նշան չի կարող համեմատվել Ձկների կանացիության հետ։
Մանրամասները՝ այստեղ