Ինչպե՞ս քաղցրացնել Ինտիմ մերձեցումը (չափահասների համար)
LifestyleԿանանց էրոգեն գոտիները կարող են լինել մարմնի ցանկացած մասում
Սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանը համոզված է, որ շատ հայ տղամարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ են տեղակայված սեփական կնոջ էրոգեն գոտիները: Բժշկի խոսքերով՝ տղամարդկանց ու կանանց էրոգեն գոտիները տարբեր են լինում: Ա. Գրիգորյանն ասում է, որ տղամարդկանց սեքսուալությունը ավելի պարզ է եւ հասարակ, ինչը չի կարելի ասել կնոջ սեքսուալության մասին:
Դեռ ոչ մի տղամարդու չի հաջողվել գտնել այն փիլիսոփայական հարցի պատասխանը, թե ի՞նչ է ուզում կինը... Ըստ մեր զրուցակցի՝ կինը ցանկացած տղամարդու պրակտիկորեն կարող է «իրենով անել»՝ ապահովելով, օրինակ, նրա սեռական ցանկության բավարարումը, անկախ ժամից, տեղից ու վայրից, լուծելով տղամարդու ստամոքսի հետ կապված հարցը (փորը կուշտ լինի), եւ երբեք չտրորելով այդ տղամարդու ինքնասիրությունը, այլ հակառակը՝ հնարավորինս փորձելով բարձրացնել այն:
Փաստորեն, սեքսապաթոլոգը նաեւ հոգեբան է: Կրկին անդրադառնալով էրոգեն գոտիներին, զրուցակիցս ասում է.«Էրոգեն գոտիների հարցում տղամարդիկ շատ հասարակ են: Տղամարդկանց մոտ էրոգեն գոտիները ունեն կոնկրետ..