Հարավկորեացի նահանգապետին մեղադրել են սեռական բռնության մեջ
International newsՀարավային Կորեայի Չհունչհոն Նամդո նահանգի նահանգապետ Ան Հի Չժոնի նախկին օգնականը մեղադրել է պաշտոնյային իրեն սեռական հարաբերություններ ունենալ պարտադրելու մեջ, հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը՝ վկայակոչելով JTBC հեռուստաալիքը։
JTBC հեռուստաալիքին տված հարցազրույցում կինը հայտարարել է, որ Ան Հի Չժոնը վերջին 8 ամիսների ընթացքում 4 անգամ պարտադրել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Կինը հայտնել է նաեւ, որ երեքշաբթի՝ մարտի 6-ին դատական հայց կներկայացնի քաղաքական գործչի դեմ։
Ավելի վաղ, Ան Հի Չժոնին մեղադրել էին քարտուղարուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, սակայն քաղաքական գործիչը պնդել է, որ դրանք տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ, փոխանցում է Gazeta-ն։