«Մանչեսթեր Յունայթեդի» ծագող աստղը որոշել է խաղալ Շոտլանդիայի հավաքականում
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը որոշում է կայացրել հանդես գալ ոչ թե Անգլիայի, այլ Շոտլանդիայի ազգային հավաքականում, գրում է ESPN-ը։
Սպասվում է, որ Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքս Մակլիշը է 21-ամյա կիսապաշտպանին կհրավիրի ազգային թիմի առաջիկա խաղերին։ Հենց Ալեքս Մակլիշի հետ զրույցից հետո է Մաքթոմինեյը որոշել խաղալ Շոտլանդիայի հավաքականում։
1996-ին Անգլիայի Լանկաստեր քաղաքում ծնված Սքոթ Մաքթոմինեյի հայրը շոտլանդացի է։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ավելի շատ իրեն համարում է շոտլանդացի, քան անգլիացի։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 4 խաղերում Մաքթոմինեյը հանդես է եկել մեկնարկային կազմում։