ՌԴ ՊՆ–ում նշել են Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը
International newsՍիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր տեխնիկական անսարքությունը լինել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչությունում հայտնել են նաեւ, որ ինքնաթիռի վրա կրակային փոխազդեցություն չի նկատվել։ Հատուկ հանձնաժողովն արդեն սկսել է քննել միջադեպի հնարավոր պատճառները։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 6-ին սիրիական «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական Ան-26 տրանսպորտային ինքնաթիռը: Զոհվել է 26 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ: