Սի Ցզինպինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
International newsՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպին շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Շնորհավորական ուղերձում Սի Ցզինպինը բարձր գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը եւ նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Այն պատրաստ է Հայաստանի հետ միասին բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնել՝ ի շահ երկու երկրների եւ նրանց ժողովուրդների: