Ի՞նչը կօգնի կնոջը ապրել լիարժեք հեշտանք. միայն չափահասների համար
LifestyleՀամաձայն վիճակագրության՝ կանանց 92%-ը կյանքում գոնե մեկ անգամ կեղծել է հեշտանք, ուստի հետաքրքիր կլիներ, թե ինչպե՞ս անել, որպեսզի անկողնում հեշտանք ապրես, այլ ոչ նմանակես: Սեքսոլոգները համոզված են, որ հեշտանքն անհնար է առանց սեռական ակտի ժամանակ դուրեկան զգացողությունների կուլտիվացման:
Կնոջ կողմից հեշտանքի հասնելու գործընթացը նրա զգայականության ակտիվացման, էրոգեն գոտիների դուրեկան սեքսուալ զգացողությունների ստացման ու կուտակման, սեքսուալ գրգռվածության զարգացման ու ահագնացման գործընթացն է: Այս բոլորը գումարվում են իրար և տալիս են «սեքսուալ պայթյուն»` հեշտանքի տեսքով, իսկ դրան հասնել հնարավոր է միայն սեփական մարմինը լավ ճանաչելու միջոցով:
Վերացրեք պատնեշները
Գրեթե բոլորի մոտ դեռ մանկուց ծնողների կողմից սերմանված կանխակալ վերաբերմունք կա սեքսի հանդեպ, այդ թվում նաև սեքսուալ արգելքներ: Փորձեք հիշել (ցանկալի է զուգընկերոջ հետ), թե ինչ տաբուներ են մտցրել ձեր գլուխը: Օրինակ՝ «Սեքսով մեքենայում զբաղվելը անբարոյականություն է» կամ «Նա այլասերված կին է, որովհետև այդպես է անում»: Հայտնաբերելով ձեր անհատական պատնեշները՝ դուք անհամեմատ ավելի հեշտ կձերբազատվեք դրանցից: Հոգեբանության դոկտոր Ջինա Օգդենը խորհուրդ է տալիս տղամարդու հետ կազմել նման արտահայտությունների ցանկ, իսկ այնուհետև մատիտով ջնջել բոլոր այն կետերը, որոնք չեն համապատասխանում ձեր անձնական դիրքորոշմանը` սեքսի վերաբերյալ: Հավանականություն կա, որ փորձելով այդ ջնջված կետերը, դուք կհայտնաբերեք, որ հենց դա էլ ձեզ պակասում էր լիարժեք բավարարվածության հասնելու համար:
Դարձեք հետազոտող
Միմյանց ոտքերի մերսում արեք, և ինքներդ զարմացած կմնաք, թե ինչ էրոտիկ ազդեցություն ունի դա: Ոտնաթաթի վրա տարբեր կետեր կան, որոնք պատասխան են տալիս տարբեր օրգանների աշխատանքի համար և, մերսելով դրանք բոլորը, դուք ձեր ամբողջ օրգանիզմը «մարտական պատրաստակամության» կբերեք: Այնուհետև կարելի է անցնել մարմնի այլ մասերի:
Միասին սպորտով զբաղվեք
Բժշկական գիտությունների դոկտոր Դենիել Մոնտին համոզված է, որ համատեղ սպորտային ակտիվությունը ևս նպաստում է լիբիդոն ամուր պահելուն. կարելի է թենիս խաղալ, յոգայով զբաղվել, լողալ և վազել: Անգամ երկար զբոսանքը ավելի կմտերմացնի ձեզ. չէ՞ որ դուք համատեղ աշխատում եք ձեր մարմինների վրա, որպեսզի միմյանց հաճույք պատճառեք, միայն չչարաշահեք:
Սեքսի ժամանակ շատ օգտագործվող մկանները մշտապես տոնուսի մեջ պահեք
Հեշտանքի ժամանակ հատկապես ակտիվ կծկվում են տազի, գոտկատեղի, ազդրերի ու որովայնի շրջանի մկանները: Որպեսզի հաճույքը ավելի լիարժեք լինի, այդ մկանները միշտ վարժեցրած պահեք:
Կանանց խորհուրդ է տրվում ձգել և թուլացնել արգանդի մկանները: Սկսեք 10 նման փքումներից և աստիճանաբար դրանց թիվը հասցրեք 50-ի: Դուք այդ վարժությունը կարող եք անել ցանկացած վայրում, ընդ որում, բացարձակապես աննկատ ուրիշների համար: Դա կարող եք անել մեքենայում, աշխատանքի վայրում` գրասեղանի առջև նստած, մետրոյում և այլն:
Հանգստացեք սեքսից
Այս մի խորհուրդը կարող է տարօրինակ թվալ, բայց այն իրոք շատ արդյունավետ է: Երբեմն դուք չափազանց երկար եք սպասում սեքսին և դրանից չեք կարողանում թուլանալ, իսկ լարված վիճակում դժվար է գրգռվել: Փորձեք պարզապես ռոմանտիկ երեկո անցկացնել նրա հետ` հասկացնել տալով, որ այն չի ավարտվելու անկողնային զվարճանքներով: Դա ձեր հարաբերություններում կվերադարձնի սպոնտանության էֆֆեկտը, ինչը միշտ էլ դրական է ազդում երկուսիդ լիբիդոյի վրա: