Եղվարդում մեքենաների բախումից վարորդները տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են
SocietyԿոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ դատարանի մոտակայքում մարտի 6-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «Opel» մակնիշի 35 CF 756 (վարորդ՝ Գ. Ա., ծն. 1970 թ. ) և «ВАЗ-2106» մակնիշի 21 SU 799 (վարորդ՝ Գ. Մ., ծն. 1972 թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները, «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղավորել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: