Պորոշենկոյի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորշենկոյի ավտոշարասյունը հարվածել-գցել Է տարեց մի տղամարդու, որը վազելով անցնում Էր ճանապարհը: Այս մասին իր Facebook-ում գրել Է ակտիվիստ Սերգեյ Օռլովը:
«Պապիկը վազելով անցնում Էր ճանապարհը կարգավորողի արգելող ժեստի ժամամանակ: Եվ ընկավ ուղեկցող ավտոմեքենայի կապոտի վրա»,- գրել Է Օռլովը: Նրա խոսքով՝ տղամարդը ողջ Է մնացել եւ տեղափոխվել Է հիվանդանոց: «Վեստի» թերթը ճշտել Է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել մարտի 6-ին 11:45-ին (Երեւանի ժամանակով 13:45-ին):
Տղամարդուն վրաերթի ենթարկած ավտոմոբիլը մնացել Է պատահարի վայրում: Ավտոշարասյան մյուս ավտոմեքենաները շարունակել են երթը: Տուժածը կարողացել Է ինքնուրույն ոտքի կանգնել, պարեկայինները նրան ցույց են տվել առաջին օգնությունը եւ շտապ օգնություն կանչել: Բժիշկները տուժածի մոտ միջին ծանրության վնասվածքներ են արձանագրել: