Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0,7 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 62,16 դոլար:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մայիսյան մատակարարումներով նվազել են 0,73 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 65,31 դոլարի: