Եգիպտոսում այսուհետ պայթուցիկներ պահելու համար մահապատժի կենթարկվեն
International newsԵգիպտոսի խորհրդարանը երեքշաբթի օրը կողմ է քվեարկել ահաբեկչական գործողությունների նպատակով պայթուցիկների պահման, արտադրության եւ վաճառքի համար մահապատիժ ենթարդող օրինագծի օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ալ-Ահրամ» պարբերականի համաձայն՝ կառավարության կողմից ներկայացաված փոփոխություններին, որոնք խստացնում են պայթուցիկ սարքերի եւ նյութերի ապօրինի շրջանառության, պահման եւ պատրաստման համար պատիժը, կողմ է քվեարկել Եգիպտոսի պատգամավորների մեծամասնությունը: Եթե մեղադրող կողմին չհաջողվի ապացուցել, որ պայթուցիկները պատրաստվել են եւ պահվել են ահաբեկչական գործողությունում օգտագործելու համար, դրանց տերերին կարող են ցմահ ազատազրկման դատապարտել: