Յապոնչիկ՝ օրենքով «գողերի» վերջին կնքահայրը
LifestyleՅապոնչիկը ծնվեց հարբեցողի ու ծայրահեղ մաքրասեր մի կնոջ ընտանիքում, եթե իհարկե կարելի է ընտանիք կոչել, այն անառողջ մթնոլորտը, որում Յապոնչիկ էր թրծվում:
Իվանկովը ամուսնացել է մի անգամ 21 տարեկանում Լիդիա Այվազովնայի հետ: Ունի երկու որդի՝ Գենադին ու Էդվարդը, նրանք հեռու են գանգստերական աշխարհից: Շուտով օրենքով գողը բաժանվում է կնոջից, քանզի «գողը չպետք է ամուսնացած լինի»:
Յապոնչիկը «աշխարհ» եկավ 1960-ական թվականներին, առաջին անգամ դատվել է 26 տարեկանում գրպանահատության մեղադրանքով: Իր գործունեությունը այս աշխարհում կնքահայրը սկսել է Գենա Կորկովի՝ «Մոնղոլի» հետ գործակցելով: 1964 թ. Մոնղոլը դատապարտվում է 14 տարի ազատազրկմամբ, Յապոնչիկին բռնել չի հաջողվում: Նշանակալից է նաև այն փաստը, որ Իվանկովը վերջին 30 տարում խուլիգանությունից «գողականներ» ուղին անցել է Մոնղոլ անվան տակ: Խուսանավելով ոստիկանության թակարդներում Յապոնչիկը oրենքով գողերի կնքահայր է «ձեռնադրվում» 1974 թ. «Բուտիրսկայա» կալանավայրում:
Յապոնչիկը տանել չէր կարողանում լրագրողներին. ամբողջ կյանքում տվել է ընդամենը մեկ հեռուստատեսային հարցազրույց: Ուներ շատ հայտնի ընկերներ, նրա մտերիմներն են եղել Ալլա Պուգաչովան և Իոսիֆ Կոբզոնը: Ուներ ընկերներ նաև Հայաստանում, այդ թվում հայ օրենքով «գող» Սվո Ռաֆը: Հաճախ էր այցելում Հայաստան, ըստ որոշ աղբյուրների Հայաստանում ունեցել է նաև բիզնես:
Մանրամասները՝ այստեղ