«Արսենալի» երկրպագուների 88 տոկոսը ցանկանում է Վենգերի հեռացումը
SportԼոնդոնի «Արսենալի» երկրպագուների խումբը (The Arsenal Supporters Trust) հարցում է անցկացրել ամենամյա ժողովի ընթացքում։ Երկրպագուները քվեարկել են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ապագայի վերաբերյալ, գրում է ESPN-ը։
Հարցվածների 88 տոկոսը հայտնել է, որ ցանկանում է ֆրանսիացի մասնագետի հրաժարականը։ Քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն այս շաբաթ։
Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996-ից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս։ Վերջին տարիներին լոնդոնյան ակումբի երկրպագուները պարբերաբար պահանջում են նրա հրաժարականը։ Մարզիչի գործող պայմանագիրն ավարտվում է 2019 թվականի ամառը։