«Վարդար»-ը դուրս մնաց գավաթի խաղարկությունից. Բարսեղյանը մասնակցեց ամբողջ խաղին
SportՄակեդոնական «Վարդար»-ը դուրս մնաց երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկությունից:
Գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «Վարդար»-ը մրցում էր «Շկենդիա»-ի հետ և պարտվեց 4:0 հաշվով: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Հովհաննես Համբարձումյանը հայտավորված չէր: