10 փոքրիկ բան, որ անսահման սեքսուալ է դարձնում աղջիկներին
TVԿանանց սեքսուալության մասին ենթադրությունների մի ամբողջ շարք կա, որոնց պետք է հրաժեշտ տալ։
Կինը պարտավոր է դիմանալ ցավին
Հենց այդպես է ընդունված մտածել անգամ ժամանակակից հասարակությունում։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ապրում են այն գիտակցումով, որ իրենք պետք է դիմանան տհաճ զգացողություններին՝ դաշտանի ժամանակ, կուսությունից զրկվելիս կամ ծննդաբերելիս։ Իրականում ցավի դեմ կարելի է շատ արդյունավետ պայքարել։ Դաշտանի ժամանակ կարելի է ցավազրկող խմել, առաջին սեռական ակտը չպետք է վախով եւ ցավով ուղեկցվի, ծննդաբերելիս ամբոողջ աշխարհում էպիդուրալ անզգայացում են կատարում։
Կանայք միասեր են
Բոլորովին էլ ոչ։ Չնայած ժամանակակից աշխարհը հակված է տղամարդկանց բազմասեր ներկայացնել, իսկ կանանց՝ հավատարմության կոչ անելու, բայցևայնպես թույլ սեռն էլ ընտրության իրավունք ունի։ Համենայն դեպս, այդպես են կարծում գիտնականները, որոնք պնդում են, որ կանայք ժամանակի ընթացքում կորցնում են հետաքրքրությունը նույն զուգընկերոջ նկատմամբ։
Կնոջ սեռական ցանկությունը տարիքի հետ նվազում է
Այս հարցում ամեն բան շատ անհատական է; Այդուհանդերձ, բժիշկներն ու գիտնականները կարծում են, որ կնոջ սեռականության գագաթնակետը 20 տարեկանը չէ։ Այն շատ ավելի ուշ է վրա հասնում։ Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք 30-40 տարեկանում են սեքսից առավել շատ հաճույք ստանում։
Դաշտանի ժամանակ սեքսն արգելված է
Մեր նախնիները համարում էին, որ կնոջ այդ բնական ֆիզիոլոգիական վիճակը սարսափելի եւ անգամ սատանայական բան է։ Օրինակ՝ վիկտորիանական դարաշրջանում դաշտանի ցիկլի ժամանակ խոհարարուհուն արգելված էր ուտելիքին դիպչել։ Որոշ ազգեր մինչեւ հիմա հավատում են դրան։ Բժշկական տեսակետից սեքսը չի կարող արգելված լինել, եթե այն երկուստեք հաճույք է պատճառում եւ ցավ չի առաջացնում։ Այդ օրերին պարզապես պետք է մեծ ուշադրություն դարձնել հիգիենային։
Կանայք պոռնո չեն սիրում
Մինչ մարդկության մի մասը կարծում է, թե կանանց պոռնոն չի հետաքրքրում, կանայք արդեն հասցրել են դառնալ պոռնոֆիլմերի հանդիսատեսի 1/8 մասը։ 16-20 տարեկան երիտասարդների շրջանում Լոնդոնում անցկացված հարցումը ցույց է տվել, որ տղաների 97 եւ աղջիկների 80 տոկոսը պոռնոֆիլմեր է դիտում։ Ավելին՝ կանանց 70 տոկոսը նշել է, որ գրեթե ամեն շաբաթ այցելում է նման կայքեր։
Կանայք սեքսի մասին չեն մտածում
Ոչ ոքի չես զարմացնի այն փաստով, որ տղամարդիկ շատ հաճախ են մտածում սեքսի մասին։ Այդուհանդերձ, դա նույնպես բացարձակ ճշմարտություն չէ։ Տղամարդկանց նման մտքեր այցելում են նույնքան հաճախ, որքան սիրելիի հետ առաջիկա երեկոյի մասին մտքերը։ Ավելին՝ կանայք նույնպես սեքսի մասին ֆանտազիաներ ունեն եւ այդ հարցում չեն զիջում տղամարդկանց, պարզապես տղամարդիկ սիրում են խոսել այդ մասին, իսկ կանայք՝ ոչ, քանի որ նրանց կարող են դատապարտել։
Կանոնավոր սեքսը կարեւոր է միայն տղամարդու համար
Բժիշկներն արդեն վաղուց ապացուցել են, որ կանոնավոր սեռական կյանքն ամենադրական կերպով է անդրադառնում կնոջ առողջության վրա։ Ամենից առաջ նպաստում է տրամադրության բարձրացմանն ու կանխարգելում սրտանոթային ու կանանց հիվանդությունները։
Առավել մանրամասն՝ Այստեղ