Սեռական օրգաններում քորի առկայության հիմնական պատճառները
TVՄարդու կյանքում իր ուրույն եւ կարեւոր տեղն ունի սեռական էներգիան` լիբիդոն: Դա այն ուժն է, որը դրդում է սեռական ապրումների եւ սեռական ակտիվության: Սեռական ցանկությամբ է պայմանավորված անձի սեռական կյանքի ռիթմը, հետեւաբար, դրա բացակայությունը, այլ կերպ ասած` սեռական «ախորժակի» կորուստը կարող է զգալի ազդեցություն ունենալ նրա կենսակերպի վրա: Լիբիդոյի կարեւորության, դրա բացակայության պատճառների, ինչպես նաեւ այն վերականգնելու հնարավոր միջոցների մասին զրուցել ենք բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանի հետ: Ինչպե՞ս է առաջանում եւ դրսեւորվում լիբիդոն
Մասնագետի խոսքով` լիբիդոյի առաջացումը կապված է ուղեղի կենտրոնների ակտիվացման հետ: Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անձը զգում է ներքին սեռական գրգռվածություն, երեւան է գալիս հետաքրքրություն սեռական կյանքի նկատմամբ, նա տրամադրվում է դրան կամ, պատկերավոր ասած, կորցնում է ներքին հանգիստը: Հիշյալ զգացողությունները դադարում են սեռական բավարարումից հետո: Իսկ եթե ուղեղի կենտրոններն ակտիվ չեն կամ գտնվում են արգելակող մեխանիզմների ազդեցության տակ, ապա մարդ կորցնում է հետաքրքրությունը էրոտիկ թեմաների նկատմամբ կամ պարզապես դառնում է ասեքսուալ:
Նշենք, որ լիբիդոն հաճախ ակտիվանում է ցանկալի անձի ներկայությամբ, ինչպես նաեւ հիշողության, սեքսուալ երեւակայական պատկերների ազդեցությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ուղեղը «որոշում» է, որ իրավիճակը չի համապատասխանում սեռական մերձեցմանը, լիբիդոյի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն արգելակվում են: Այսպիսով` լիբիդոն մեծապես կախված է կենսաբանական, հոգեբանական եւ սոցիալական գործոնների բարդ համադրումից եւ դրանց փոխազդեցությունից:
Տղամարդկանց եւ կանանց լիբիդոն
Ապացուցված է, որ լիբիդոյի հորմոնն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց դեպքում արական սեռական հորմոնն է` տեստոստերոնը: Առանց տեստոստերոնի բավարար մակարդակի սեռական ցանկությունը ճնշվում է, քանի որ խանգարվում է նյարդային կենտրոնների գործունեությունը: Լիբիդոյի ակտիվացման գործում կարեւոր դեր են խաղում զգայարանները. հոտը, տեսքը, շոշափումն այն հզոր ազդակներն են, որոնք կարող են անմիջապես արգելակել կամ խթանել սեռական ցանկությունը:
Առավել մանրամասն՝ Այստեղ