Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
SocietyՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Լոռու, Արարատի, Վայքի, Կոտայքի, Ապարանի, Մարալիկի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: