Եվրոպոլն առաջին անգամ կին կգլխավորի
International newsԲելգիայի ոստիկանության տնօրեն Կատրին դե Բոլը կգլխավորի Եվրոպայի ոստիկանական կառույցը՝ Եվրոպոլը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Եվրոպայի խորհրդի որոշմանը:
Ինչպես հաղորդվում է, սա առաջին դեպքն է, երբ եվրոպական ոստիկանությունը կին է գլխավորում: Նշվում է, որ դե Բոլն այդ պաշտոնի համար ընտրվել է 28 թեկնածուից:
Նշանակումը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերին, իսկ մարտի 8-ին Եվրոպայի խորհուրդը հաստատել է նրա նշանակումը: