Պուչդեմոնը խոսել է Կատալոնիայի անկախության համար պայքարի իրական պատճառների մասին
International newsԿատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարություն է արել կանանց միջազգային օրվա առթիվ:
Ինչպես փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան», վերջինս իր ելույթում նշել է, որ կանանց և տղամարդկանց հավասարության համար պայքարն է դարձել հանուն Կատալոնիայի անկախության պայքարի մեկնարկային կետը:
Բրյուսելում գտնվող քաղաքական գործիչը մանիֆեստ է հրապարակել, որում Կատալոնիայի անկախության պայքարի մեկնարկի հիմնակետը ներկայացրել է որպես վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորությամբ իսպանական կառավարության կողմից կանանց իրավունքների ճնշումը:
«Իսպանական ղեկավարությունը սահմանափակել է մեր ինքնիշխանությունը, մեր առաջընթացը և մեր միասնական աշխատանքը՝ վիճարկելով տղամարդկանց և կանանց միջև իրական իրավահավասարության մասին օրենքը: Ես և իմ կողմնակիցները երկիր ենք կառուցում հանուն իրավահավասարության», - ասվում է Twitter-ում հրապարակված փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Պուչդեմոնը Բելգիայում է գտնվում՝ խուսափելով իսպանական արդարադատությունից: Կատալոնիայում անկախության հարնաքվե անցկացնելուց և անկախություն հռչակելուց հետո Մադրիդը մի շարք մեղադրանքներ է առաջադրել Կատալոնիայի նախկին ղեկավարներին, այդ թվում և Պուչդեմոնին: