Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Չգիտեմ`ինչպես կդասավորվի մեր ընտանիքի ապագան.Հասմիկ Կարապետյանը` Կանադայի կյանքի, դստերը չլուսաբանելու մասին և ոչ միայն

TV

http://asekose.am-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն ընտանիքի հետ մի քանի ամիս է, ինչ բնակվում է Կանադայում: Asekose.am-ը զրուցել է երգչուհու հետ` տեղափոխության, նոր միջավայրի, դստեր, երաժշտական պասիվության, սպասվող նորությունների մասին և ոչ միայն: 

Շատ լավ փոփոխություն էր ինձ համար

Կանադա եկել ենք դեկտեմբերի 13-ին, որպեսզի մեր բալիկի` Տաթևի 1-ամյակը երեքով տոնենք`ամբողջական ընտանիքով: Շատ լավ փոփոխություն էր ինձ համար, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ առանց ընտանիքիս` մորս, հորս և քրոջս օգնության այսչափ կազմակերպված և ինքնուրույն հոգ տանել երեխայիս մասին: Երևանը միշտ եղել է և կլինի ինձ համար ամենասիրելի և հարազատ քաղաքը: Շատ եմ կարոտել թե՛ Երևանի ջերմ մթնոլորտը, թե՛փողոցները, թե՛ օդը: Անսահման կարոտել եմ ընտանիքիս, բարեկամներիս ու ընկերներիս, ովքեր իմ կյանքի անփոխարինելի մասնիկն են կազմում, մարդկանց ջերմությունն ու ժպիտներն` ուղղված ինձ:

Ինձ հեշտ է համակերպվել օտարների մտածողության հետ

Նշեմ, որ փորձ ունեցել եմ ապրել Լոս Անջելեսում մոտ 2 տարի, սակայն ազատամտության առումով  շատ մեծ տարբերություն չեմ զգացել, քանի որ շուրջս հիմնականում հայեր են եղել: Սակայն, իհարկե, կանադացիներն ու ամերիկացիներն ավելի ազատ են մտածում, ամեն ոք իր կյանքով է ապրում և քիթը չի մտցնում ուրիշի կյանքի մեջ: Բոլորը միշտ ժպտում են, թեպետ` արհեստական, հանդարտ են, մեզ պես սթրես չունեն, քանի որ նրանց կյանքում կա կայունություն: Եթե ունեն աշխատանք, ուրեմն անհոգ ապրում են: Լինելով հայուհի` դեմ եմ այդչափ ազատ և անկախ լինելուն, չնայած մեր հայկական խիստ ավանդական աշխարհում կան երևույթներ, որոնք շատ դաժան են և երբեմն ծիծաղելի: Միայն կնշեի, որ մեզ մոտ շատ եմ ընդունում և սիրում այն փաստը, որ ծնող-զավակ կապը շատ ավելի ջերմ է և ամուր: Օտարերկրացիների մոտ երեխաները չափից շուտ են անկախանում և անում են այն, ինչ ուզում են, ինչն ինձ դուր չի գալիս: Սակայն պետք չէ նաև իշխել և սեփականություն համարել տղա զավակներին նույնիսկ երբ նրանք արդեն հասուն տղամարդիկ են, ինչպես մեր հայ մայրերի մեծ մասն է անում, ինչը սխալ եմ համարում: Ինձ հեշտ է համակերպվել օտարների մտածողության հետ, քանի որ ես հստակ ձևավորված  աշխարհ ունեմ և ազդեցությունների տակ չեմ ընկնում:

Չեմ սիրում, երբ տղամարդը շատ է խառնվում  կենցաղային հարցերին

Շանթն ինձ օգնում է տեղափոխության հետ կապված` փորձելով հետաքրքրիր վայրեր տանել: Շատ լավ հայր է և օգնում է` չնայած հիմնականում ես եեմ Տաթևի հետ ավելի շատ ժամանակ անցկացնում, քանի որ նա աշխատանքի է լինում: Հանգստյան օրերին հիմնականում դրսում ենք ժամանակ անցկացնում` փորձելով հետաքրքիր և  տարբերվող դարձնել Տաթևի և ինչու չէ` նաև մեր կյանքը: Չեմ սիրում, երբ տղամարդը շատ է խառնվում  կենցաղային հարցերին. Խոհանոցը պետք է կնոջինը լինի: Շանթը կենցաղում ավելի անտարբեր է , քան ես (ժպտում է): Նա ասում է, որ ես հիվանդագին մաքրասեր եմ, որ ավելի թեթև և հանգիստ կարող եմ ապրել, բայց ես չեմ կարող: Երբեմն նա է որևիցե հետաքրքիր ուտեստ պատրաստում, որը բավականին համեղ է ստացվում:

Սիրում է հայերեն լսել, անգլերենն այդքան չի ընդունում

Շնորհակալ եմ Աստծուն, որ Տաթևիս պես դուստր ունեմ: Արդեն ակնհայտ է, որ խելացի բալիկ է մեծանում: Տաթևը նույնպես իրեն շատ լավ է զգում այստեղ, քանի որ աշխատում եմ զբաղեցնել նրան, ձգտում եմ, որ շատ լինի մարդկանց շրջապատում, որ շփվող մեծանա: Սակայն զգում եմ, որ սիրում է հայերեն լսել, անգլերենն այդքան չի ընդունում: Շատ կազմակերպված երեխա է և կարծես ընկերուհիս լինի: Ամեն դեպքում վստահ եմ, որ Հայաստանում երեխաները շատ ավելի ուրախ ու երջանիկ են իրենց զգում, քան օտարության մեջ:

Հոգուս խորքում նույն 20 տարեկան աղջիկն եմ

Երբ զգում ես, թե ինչ մեծ պատասխանատվություն է ծնող լինելը, հասկանում ես, որ ժամանակն է եսասիրությունն ու քեզ կարևորելու գործոնը  մի կողմ դնել, պետք է ուժերդ հավաքես և մեծանաս` ուզես, թե չուզես: Բայց միևնույն է` հոգուս խորքում նույն 20 տարեկան աղջիկն եմ, ով դեռ չի էլ մտածում «մեծանալու» մասին: Մարդիկ հոգով չեն մեծանում. դա փաստ է:

Առանց երեխայիս իմացության` չեմ ցանկանում նրան հայտնի դարձնել

Ես ոչ թե թաքցնում եմ երեխայիս, այլ չեմ լուսաբանում. դրանք տարբեր բաներ են: Առանց երեխայիս իմացության` չեմ ցանկանում նրան հայտնի դարձնել, քանի որ նա դեռ փոքր է: Երբ մեծանա, թող ինքը որոշի և իր նկարները մայրիկի պես տարածի աշխարհով մեկ, եթե ցանկանա հայտնի դառնալու ուղին ընտրել (ժպտում է):

Ես չեմ կարողանում մեղադրել այն մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկիր

Մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ ծնվել է, բայց, ցավոք, շատերն են հեռացել և հեռանում հայրենիքից` տարբեր պատճառներից ելնելով: Ես չգիտեմ` ինչպես կդասավորվի մեր ընտանիքի ապագան և որտեղ կբնակվենք, տա Աստված` դա լինի Երևանը, սակայն ես չեմ կարողանում մեղադրել այն մարդկանց, ովքեր մեկնում են այլ երկիր, ապրում են, աշխատում և ավելի հաջողակ ու խոստումնալից ապագա ապահովում իրենց երեխաների համար: Ես վստահ եմ, որ ստիպված են հեռանում հայրենիքից, բայց հոգեպես տանջվում են ու կարոտում Հայաստանը: Պետք է ասեմ, որ արտերկրում ապրելը և հաստատվելն այդքան էլ հեշտ չէ: Մեր պատկերացումներն ու սպասումները շատ ավելի երանելի են:

Չի ստացվում համատեղել երգարվեստն ու երեխայի խնամքը

Փաստորեն, ես այն մայրերից եմ, ովքեր նախընտրում են լիարժեք ժամանակ տրամադրել իրենց փոքրիկին, իմ դեպքում` շատ սպասված: Դայակ հասկացողությունը շատ լավ բան է, բայց` ոչ ինձ համար: Ես իմ արվեստի երկրպագուներին մեծ սիրով նվիրել եմ կյանքիցս 25 տարի և կարծում եմ` արժե սեփական երեխային գոնե 2-5 տարի նվիրել: Չի ստացվում համատեղել երգարվեստն ու երեխայի խնամքը, բայց սա ժամանակավոր երևույթ է: Ես դեռ հանդես կգամ նոր երգերով ու տեսահոլովակներով: Իմ լսարանը մեծ սիրով ու համբերատարությամբ սպասում է ինձ: Երջանիկ եմ, որ նրանք ողջունում են իմ` մայր լինելու փաստը և երբեք երես չեն թեքում ինձանից այդ պատճառով: Կա պատրաստի երգ, խոսքերն ու երաժշտությունն իմն եմ, գործիքավորումը Դեր Հովայինն է: Դեռ շատ անելիքներ կան, սակայն ամեն ինչ` իր ժամանակին: Ես ուզում եմ միայն, որ մարդկանց ճաշակը շատ չիջնի, որ որակով երգերը պահանջարկ ունենան, որովհետև գաղտնիք չէ, որ երգարվեստը գնալով կորցնում է իր որակը:

Աստծո ձեռքերում է ամեն ինչ

Դեռ ինձ համար շատ շուտ է մտածել ընտանիքի համալրման մասին: Աստծո ձեռքերում է ամեն ինչ: Ապրում եմ այսօրվա օրով: Կապրենք, կտեսնենք:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Առավել մանրամասն՝ Այստեղ

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026