Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյուղմթերքների տոնավաճառ Վանաձորում. շահավետ ծրագիր և′ գյուղացու, և′ քաղաքացու համար

Վանաձորում ամեն շաբաթ օր իրականացվում է գյուղանտեսական ապրանքների տոնավաճառ։ Լոռու մարզի տարբեր համայնքների գյուղատնտեսներ իրենց արտադրանքը՝ բանջարեղեն, միրգ, մսամթերք, կաթնամթերք և այլն, բերում են մարզկենտրոն և մատչելի գներով իրականացնում գյուղմթերքների վաճառք։ Նախաձեռնությունը «Լոռու ուսանողական միավորում» հասարակական կազմակերպությանն է, որը ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում իրականացնում է «Նոր շուկա, լայն հնարավորություններ» խորագրով ծրագիրը։

Ինչպես Orer.am-ին տեղեկացրին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, տաղավարները գյուղացիներին տրամադրվում են անվճար, բացի այդ, հատկացվում են վառելիքի կտրոններ, և գյուղացին իր արտադրանքը դարձյալ առանց գումար ծախսելու հասցնում է Վանաձոր։

Գյուղմթերքների տոնավաճառի կազմակերպիչներից Էլեն Իշխանյանը նշում է, որ նախապես Լոռու մարզպետարանի օգնությամբ ուսումնասիրություններ են անցկացրել գյուղացիների շրջանում և պարզել, որ վերջիններս սեփական աշխատանքի պտուղները վաճառելու խնդիր ունեն։ Ուստի կազմակերպելով այս ծրագիրը՝ նպատակ ունեն այդ հարցում աջակցել գյուղաբնակներին։ Ծրագրում ընդգրկված են շուրջ 20 գյուղական համայնքներ, նախապես գյուղացիներին հերթագրում են, որպեսզի բոլորի համար մասնակցության հավասար հնարավորություններ ապահովվեն։

Էլեն Իշխանյանը նշում է, որ առաջին դիտարկումները ցույց են տվել, որ վանաձորցիների կողմից տոնավաճառի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է. ծրագիրը շահավետ է և′ գյուղացու, և′ քաղաքացու համար։ «Առավոտյան ժամը 11-ին բացված տոնավաճառում ժամը 13.00-ի դրությամբ բերված ապրանքը գրեթե ամբողջությամբ սպառվում է։ Գյուղմթերքը վաճառվում է բավականին մատչելի, ինչը ձեռնտու է նաև գնորդին։ Ամեն ուրբաթ շրջում ենք Վանաձորի շուկայում, արձանագրում ապրանքատեսակների գները՝ այդ մասին տեղեկացնելով տոնավաճառին մասնակցելու համար հերթագրված գյուղացի ներին։ Վերջիններս էլ սեփական գյուղմթերքը սպառողին են ներկայացնում շուկայականից բավականին էժան գնով»,- ասում է ծրագրի կազմակերպիչը՝ ավելացնելով, որ նման տոնավաճառների առավելությունն այն է, որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն վաճառում է անմիջապես սպառողին առանց միջնորդի, ինչը կանխում է գների արհեստական բարձրացումը։

«Լոռու ուսանողական միավորում» ՀԿ-ն այս ծրագիրն իրականացնելիս համագործակցում է համապատասխան մարմինների հետ՝ ապահովելով սննդի անվտանգությունը։ Գյուղմթերքների տոնավաճառը Վանաձորի բանուկ թաղամասում է, տարածքը տրամադրվել է Վանաձորի քաղաքապետարանի կողմից։

ՀԿ-ն հոգացել է նաև վանաձորցիներին տոնավաճառի մասին տեղեկացնելու հարցը։ Տոնավաճառից 4 օր առաջ մարզային հեռուստատեսությամբ, որն ունի ավելի քան 200 հազար հեռուստադիտող, տրվում է համապատասխան հայտարարություն։ Տոնավաճառը կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ։

«Լոռու ուսանողական միավորում» ՀԿ-ն գյուղմթերքների տոնավաճառը կազմակերպելիս համագործակցում է Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, գյուղապետարանների հետ։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի միջոցով՝«Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգում:

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor