Գիտնականները հայտնել են, թե որն է սեքսի և երեխա սաղմնավորելու իդեալական ժամանակը
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Բրիտանացի գիտնականները հայտնել են, թե որն է իդեալական ժամանակը տարբեր բնույթի զբաղմունքների համար, լինի դա երեխա սաղմնավորելը, բժշկի գնալը թե սպորտով զբաղվելը, հայտնում է Vaccine-ը, հաղորդում է «Միր»-ը:
Մասնագետների կարծիքով, օրվա ժամանակացույցը ծրագրելիս ծայրաստիճան կարեւոր է դա համեմատել կենսաբանական ժամացույցի հետ լավ արդյունք ստանալու համար:
Գրիպի դեմ պատվաստումն ամենից ավելի լավ է անել առավոտվա ժամերին` 9.00-ից 11.00-ը: Պատվաստման համար ամենաանհարմար ժամանակը 15.00-ից 17.00-ն է:
«Մեր իմունային համակարգն ամենից ավելի ակտիվ է առավոտյան: Հետագայում սկսում է «քնել»: Երբեք չի կարելի մոռանալ մեր օրգանիզմի կենսաբանական ռիթմերի մասին, նույնիսկ պատվաստման դեպքում», - պարզաբանել են հետազոտության հեղինակները:
7.00 – ամենավտանգավոր ժամանակն է նրանց համար, ովքեր միգրեններից եւ ռեւմատիզմից են տառապում: Նման մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս զարթուցիչը լարել առավոտվա ութի համար:
8.00 –իդեալական ժամանակ է ոչ միայն վեր կենալու, այլեւ երեխա սաղմնավորելու համար: Առավոտյան տղամարդու սպերմատոզոիդներն ավելի ակտիվ են, քան օրվա ցանկացած այլ ժամանակահատվածում:
9.00-ին օրգանիզմը վերջնականապես արթնանում է, ուղեղը սկսում է լավ աշխատել: Համապատասխանաբար, անհրաժեշտ է այդ ժամանակը նվիրել բիզնես-նախագծի քննարկմանը կամ էլ քննությանը նախապատրաստվելուն: Սակայն քննությունն ամենից լավ է հանձնել 11.00-ից մինչեւ 12.00-ը: Օրվա այդ ժամանակահատվածում ակտիվանում է կարճաժամկետ հիշողությունը եւ ուժեղանում է կենտրոնացումը:
12.00-ից 13.00-ը սպորտով զբաղվելու ժամանակն է: Գիտնականները խորհուրդ չեն տալիս ճաշից հետո գնալ մարզասրահ կամ վազքի, որովհետեւ օրգանիզմն արդեն սկսում է քնի պատրաստվել:
14.00-ին մարդիկ նկատում են, որ ուշադրության կենտրոնացումը վատացել է: Նշանակում է` ժամանակն է քուն մտնելու կամ էլ գոնե մի կես ժամով ուղղակի շեղվելու գործերից:
18.00-ին մոտ շատերի մոտ սկսվում է «երկրորդ շնչառությունը, գլխում ստեղծագործական գաղափարներ են ծնվում: Եթե վախենում եք դրանք բաց թողնել, ձեռքի տակ նոթատետր պահեք:
19.00-ը իդեալական ժամանակ է տարբեր դեղամիջոցներ ընդունելու համար: Օրգանիզմը լավ կյուրացնի դրանք: Իսկ 20.00-ից մինչեւ 23.00-ը պետք է զգոն լինեն նրանք, ովքեր տառապում են ստամոքսի ցավերից: Կարող է գաստրիտի սրացում սկսվել կամ էլ կույր աղիքի բորբոքում: