Ինչու՞ է տենդերը շահում կրկնակի բարձր գին առաջարկած ընկերությունը
BlogԿարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Եթե իրականացված մախինացիայի անդամները կարծում են, որ այս անօրինությունը ևս կկարողանան կոծկել չարաչար սխալվում են: Թեմային շարունակականություն հաղորդող լրատվականները, չեն դադարում և չեն դադարի նաև ապագայում նյութեր հրապարակել իրականացված կեղծարարության մանրամասններն ու այդկերպ իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռնելով, առանց տատանվելու խնդիրը խորքային ուսումնասիրության ենթարկել և մեղավորներին պատժել օրենքի տառին համապատասխան:
Խոսքը Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերին կարագ մատակարարելու համար հայտարարված տենդերի կեղծարարության մասին է, ինչի արդյունքում, հայ-բելոռուսական համատեղ ընկերությունը ուղղակիորեն անարդարության զոհ էր դարձել:Պարզվում է տենդերների վերաբերյալ նմանատիպ մոտեցումներն ու այն շահելու պրոցեսը, չափազանց տարբերվում է օրենքով սահմանվածից: Անատոլի Միխեևի հրամանատարության տակ գտնվող զորամասի կողմից հայտարարված տենդերի զեղծարարության մասին Ար-Բե ընկերությունը ի սկզբանե բարձրաձայնել է, նշելով, որ իրականացվել է ցածրակարգ խարդախություն, մասնավորապես վկայակաոչելով կեղծված նամակի հանգամանքը:
Իսկ կեղծ նամակի բովանդակությունը կայանում էր հետևյալում, որ Ար-Բե ընկերությունը իբրև թե բարձրացրել էր իր կողմից վաղօրոք ներկայացված գինը՝ 135.600.000 դրամից դարձնելով 213.000.000 միլիոն դրամ:Ինչի հետևանքով էլ մեկ այլ ընկերություն, որն առաջարկել էր 211.000.000 միլիոն դրամ շահել էր մրցույթը: Արդյունքում շուրջ հարյուր միլիոն դրամ գրպանվել էր:Դեպքից անտեղյակին էլ պարզ է, որ իրականացված մախինացիան չէր կարող տեղի ունենալ առանց հրամանատարության իմացության:
Իմիջայլոց հավաստաի աղբյուրների փոխանցմամբ վերջին 5 տարիներին իրականացված բոլոր տենդերներն են այս մեխանիզմով իրագործվել, այսինքն մրցույթներում մշտապես հաղթել են եռակի բարրձ գին առաջարկած ընկերությունները:
Ուստի սա առաջին դեպքը չէ, սակայն եթե նախորդների դեպքում, կարողացել են մարսել հափշտակած գումարները, ապա այս անգամ
Ար-Բե ընկերության հետևողականության շնորհիվ և թե հայկական թե ռուսական լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո հայտարարվեց տենդերի չեղարկման մասին:Սակայն խնդրի վերջնական լուծման համար տենդերի չեղարկումը նվազագույնն էր ինչ կարելի էր անել:Հետևաբար Ար-Բե ընկերությունը մտադիր է գնալ մինչև վերջ, մեղավորներին բացահայտելու և նրանց պատժելու գործում, ինչի կապակցությամբ էլ ընկերության ղեկավարությունը պատրաստվում է դիմել անգամ ռուսական դատախազությանը:
Խոսակցություններ կան, որ նմանատիպ դեպքեր այդ զորմասում վերջին 5-10 տարիների ընթացքում շատ անգամներ են գրանցվել, բացի այն որ տենդերները ուղակիորեն խլվել են այն արդար կերպով շահած ընկերություններից, այլև այն աստիճան են բարդացրել գործընթացը, որ ոչ բոլորն են կարողանում մասնակցել դրանց:Ինչ խոսք շատ ճկուն համակարգ է մտածված արագ հարստանալու համար, բայց պատկան մարմինների պետական մտածողության պարագայում այս հարցին արագորեն պետք է լուծում տրվի:
Ի դեպ արդեն իսկ ի հայտ են գալիս և առաջիկայում վստահաբար կշարունակեն ի հայտ գալ ընկերություններ, որոնք ևս «բեսպրեդելին» հատուկ գործելաոճի զոհ են դարձել:Եվ քանի, որ խաղասեղանին ոչ միայն ՌԴ ուժայինների հեղինակությունն է, այլև այս ամենի արդյունքում տուժած հայ-բելոռուսական համատեղ ընկերության իրավունքների վերականգնումը, ապա հարկավոր է այս մասին հանրությանն իրազեկել այնքան ժամանակ քանի դեռ չեն բացահայտվել բոլոր մեղավորները և չեն ստացել օրենքով նախատեսված պատիժը: