Բուֆոնը կարիերան կավարտի մրցաշրջանի վերջում
SportԹուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերան կավարտի մրցաշրջանի վերջում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 40-ամյա դարպասապահը որոշում է կայացրել մրցաշրջանի ավարտին հեռանալ պրոֆեսիոնալ սպորտից: Բուֆոնը ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմից հեռացավ նախորդ տարի` երբ աշխարհի բազմակի չեմպիոնները չնվաճեցին Ռուսաստանում կայանալիք Մունդիալի ուղեգիր:
Ջանլուիջի Բուֆոնը 2001 թվականից ի վեր Թուրինի «Յուվենտուս»-ի անփոխարինելի դարպասապահն է: «Ծեր սինյորա»-ի կազմում Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն: Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի կազմում վերջինս անցկացրել է 175 խաղ՝ 1997 թվականից սկսած: 2006 թվականին Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 2012 թվականին՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Իտալացին երեք անգամ` 2003, 2015 և 2017 թվականներին, հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, սակայն ոչ մի անգամ չի շահել այն:
2017 թվականին Բուֆոնը ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն դարպասապահ: