Ալյասկայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
International newsԱլյասկա թերակղզու տարածքում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել:
Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղին, ստորգետնյա ցնցումները գրանցվել են նահանգի Անկորիջ քաղաքից 301 կմ հեռավորությամբ:
Երկրաֆիզիկական ծառայության վերլուծական տվյալներով՝ 11:32-ին (երևանյան ժամանակով) տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնն ունեցել է 59.93 աստիճան հյուսիսային լայնություն և 154.08 աստիճան արևմտյան երկայնություն կոորդինատները:
Ինտենսիվության առումով, էպիկենտրոնում սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «շատ ուժեղ»: