Կիևում ծեծի են ենթարկել Գերագույն ռադայի պատգամավորի
International newsԿիևում այգու կառուցապատման դեմ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ծեծի են ենթարկել Գերագույն ռադայի անկախ պատգամավոր Յուրի Լևչենկոյին:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի կենտրոնից ոչ հեռու: Քաղխորհրդի պատգամավոր Սվյատոսլավ Կունտյակը տեղեկացրել է, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի կողմնակիցները ծեծել են Լևչենկոյին: Վերջինս կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան հոսպիտակացրել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ բախումը տեղի է ունեցել անօրինական ավտոտնակների ապամոնտաժման ժամանակ: Ոստիկանության տվյալներով՝ Լևչենկոն և Կունտյակը իրենք են հակամարտությունը հրահրել՝ փորձելով վառելիքով շիշ նետել: