Մարկո Ռոյսը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Դորտմունդի «Բորուսիայի» հետ
SportԴորտմունդի «Բորուսիան» հայտարարել է թիմի կիսապաշտպան Մարկո Ռոյսի պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
Կողմերի միջև կնքված նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը: Ռոյսի գործող պայմանագրի ժամկետը լրանում էր 2019 թվականին:
Ռոյսը Դորտմունդի «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից:
«Ուրախ ենք, որ Մարկոն որոշել է երկարաժամկետ պայմանագիր կնքել մեզ հետ, չնայած, որ աշխարհի լավագույն ակումբներն առաջարկով դիմել են «Բորուսիային»` Ռոյսի տրանսֆերը ձեռք բերելու համար»,- նշել է ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն: