Տաջիկստանը եւ Ուզբեկստանը առանց վիզայի ռեժիմ կսահմանեն եւ կվերականգնեն ավիահաղորդակցությունը
International newsՈւզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեւը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը պայմանավորվել են երկու երկրների միջեւ լիարժեք օդային հաղորդակցության վերականգնման ու վիզային ռեժիմի վերացման մասին, որը սահմանվել էր 2001 թվականին, հաղորդում է Kommersant.ru-ն:
Որոշումն ընդունվել է Դուշանբեում կայացած բանակցություններից հետո, ուր Միրզիեեւը ժամանել էր պետական այցով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է տրանսպորտի, մաքսային, մշակույթի եւ այլ ոլորտների վերաբերյալ 27 փաստաթուղթ:
«Շատերը չէին հավատում, որ մենք հաջողության կհասնենք, բայց մենք հաջողության հասանք, մենք չունենք չլուծված խնդիրներ, մեզ մոտ ամեն ինչ ստացվեց, քանի որ կար քաղաքական կամք եւ փոխադարձ ցանկություն», հանդիպման արդյունքները ամփոփել է Միրզիեեւը` շեշտելով, որ երկրների միջեւ, ըստ էության, չլուծված խնդիրներ չեն մնացել: Բացի այդ, Ուզբեկստանի նախագահը հայտարարել է, որ Ռահմոնին հրավիրել է պետական այցով Տաշքենդ վերադառնալ, որը նա ընդունել է: