Գուտերեշը ողջունել է բանակցությունների մասին Թրամփի եւ Կիմ Չեն Ընի պայմանավորվածությունը
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ ողջունել է Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի համաձայնությունը` Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթաժողով անցկացնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, համաշխարհային կազմակերպությունը աջակցում է Կորեայի թերակղզում միջուկային խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը:
«Գլխավոր քարտուղարը ոգեշնչված է Միացյալ Նահանգների եւ ԿԺԴՀ միջեւ մայիսին գագաթաժողով անցկացնելու մասին հայտարարված պայմանավորվածությամբ: Այն ցույց է տալիս բոլոր շահագրգիռ խաղացողների առաջնորդությունը եւ իմաստությունը, ինչպես նաեւ հաստատում է իր աջակցությունը Կորեայի թերակղզու խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ Անվտանգության խորհրդի բանաձեւերի համապատասխան», - ասել է Դյուժարիկը: