Ռոզա Ֆիլբերգի այս արարքը ողջ համացանցն է քննարկում. (տեսանյութ)
TV«Նռան հատիկ». այսպես է կոչվում սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հեռուստանախագիծը: Այս նախագծի համար Դիանան նոր դեմքեր էր ընտրել՝ Ռուդոլֆ Ղևոնդյան, Ջուլիետա Ստեփանյան, Արա Դեղտրիկյան, Լևոն Հարությունյան, Ագնեսա Շահնազարյան, Ռուզան Վիթ-Մեսրոպյան, Արսեն Լևոնյան, Հայկ Չոմոյան և այլք:
«Նախագծում նկարահանվելու առաջարկն ստացել եմ Դիանա Գրիգորյանից, ով զանգահարել էր եղբորս՝ Մհերին: Մենք եկանք նախնական քննարկման, և ինձ տրվեց առաջադրանք՝ դերից մի հատված խաղալու:
Չնայած փոքր տարիքից երազել եմ նկարահանվել ֆիլմում, բայց, իհարկե, մտավախություն կար, քանի որ նախ՝ դերասանական փորձ չունեի, երկրորդն էլ՝ լեզվական արգելքն էր. ես ունեմ ռուսական կրթություն և այնքան էլ սահուն չեմ խոսում հայերեն:
Այս ամենի հետ մեկտեղ կար նաև մեծ ցանկություն, և որոշեցինք, որ կարող եմ հաղթահարել այդ խնդիրները: Առաջարկն ընդունելուց հետո ես սկսեցի զօրուգիշեր աշխատել. ամբողջ օրը տեքստ էի սովորում»,- ասել է Ռոզան:
Ահա այսպես և հայտնի դարձավ երգչուհի-դերասանուհի Ռոզա Ֆիլերգն, իսկ այսօր նա անկաշկանդ զվարճանում է Երևանի ակումբներից մեկում:
Մանրամասները՝ տեսանյութում
Շարունակությունը՝ Այստեղ