Ուրուգվայը կարտահանձնի Իտալիայի ամենաշատ որոնված հանցագործին՝ կոկաինի արքային
International newsՈւրուգվայը համաձայնել է Իտալիային արտահանձնել թմրանյութերի վաճառքով զբաղվող տղամարդուն, ով առավել հայտնի է որպես «Միլանի կոկաինի արքա» անվամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ռոկո Մորաբիտոյին ձերբակալել էին դեռ անցյալ տարի Ուրուգվայի քաղաքներից մեկում, որտեղ նա կեղծ ինքնությամբ ապրել էր մոտ 10 տարի: 1995-ից հանցավոր խմբավորման ենթադրյալ ղեկավարը եղել է Իտալիայի ամենաշատ որոնված փախստականներից մեկը: Նրա փաստաբանն ասել է, որ կբողոքարկի հանձնման որոշումը:
Դատավորը հավանություն է տվել արտահանձնմանը դեռ շաբաթվա սկզբում, իսկ Ուրուգվայի մամուլը այդ լուրը հաստատել է մարտի 9-ին:
Տեղի թերթերից մեկը գրել է, որ նրան կարտահանձնեն ավելի շատ նախորդ դատավարության հիման վրա, որով նա մեղադրվում էր կազմակերպված հանցագործության հետ կապեր ունենալու և թմրամիջոցների թրաֆիքինգի համար: Իսկ Մորաբիտոյի փաստաբանը թերթին պատասխանել է, որ պատրաստվում է բողոքարկել, քանի որ երկու երկրների միջև արտահանձնման մասին պայմանագիրը չի տարածվում հեռակա դատավճիռների վրա:
Մորաբիտոյի ղեկավարած հանցավոր խմբավորումը վերահսկում է Եվրոպայում կոկաինի վաճառքի մոտ 80 տոկոսը: