Առաջիկա օրերին կպահպանվի արևային և առանց տեղումների եղանակը
SocietyՀայաստանում մարտի 10-ի ցերեկը, 11-14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ի օրվա երկրորդ կեսից, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 11-14-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին օրվա երկրորդ կեսին, 15-ի գիշերը սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +16…+17-ի սահմաններում:

http://armenpress.am/arm/news/