Պուտինը պատմել է, թե ինչով են պայմանավորված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները
International newsՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կապված չեն «առեղծվածային միջամտության» հետ: Դրանք թելադրված են բացառապես Ռուսաստանի զարգացումը կանխելու մղումներով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն ընդգծել է, որ կանխարգելող քաղաքականությունը ցիկլային բնույթ ունի և իրականացվում է տասնյակ տարիներ: Ըստ Պուտինի` այն ոչ միայն վնասում է երկու երկրների միջև հարաբերություններին, այլև ամերիկյան բիզնեսին, քանի որ ռուսական շուկայում դրա մրցակիցների համար հրապարակն ազատելու հնարավորություն է տալիս:
«Սանկտ Պետերբուրգում կայացած Տնտեսական ֆորումին բիզնես ներկայացուցիչների ամենամեծ խումբը ԱՄՆ-ից էր: Մարդիկ ցանկանում են աշխատել մեզ հետ, իսկ նրանց թույլ չեն տալիս: Նրանց կանխում են Ռուսաստանին կանխելու նպատակով»,-հավելել է Պուտինը:
http://armenpress.am/arm/news/