Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները սակավամարդ հանրահավաք անցկացրին
SocietyԵրևանի Ազատության հրապարակում անցկացվեց զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ գրավելու նախապատրաստության համար ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների սակավամարդ հանրահավաքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բանախոսներն իրենց խոսքում ևս արձանագրեցին հանրահավաքի սակավամարդ լինելու փաստը և անդրադարձան ներքաղաքական զարգացումներին ու իրենց հետագա անելիքներին:
Նրանք նշեցին, որ պատրաստ են շարունակել պայքարը հանուն իրենց բարձրացրած խնդիրների և նպատակների իրականացման:
Ելույթներով հանդես եկան Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, այլք:
http://armenpress.am/arm/news/