Մանանդյան փողոցում հյուրանոցի շոգեբաղնիք է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 11-ին, ժամը 09:49-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում:
Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին:
Ինչպես տեղեկացնում էՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: