Սիրիական զորքերն Արեւելյան Գութան բաժանել են երկու գոտու. SANA
International newsՍիրիական բանակի մարտիկները մարտի 11-ին Արեւելյան Գութայում ազատագրել են Մդեյրա բնակավայրը եւ մոտեցել Հարասթա արվարձանին (Դամասկոսից 8 կիլոմետր): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն անցկացված գործողության ընթացքում մայրաքաղաքի մատույցներում գտնվող տարածաշրջանը բաժանել են հյուսիսային եւ հարավային գոտիների, որպեսզի բնակչության անվտանգ դուրս գալու պայմաններ ստեղծեն Ջիսրեյն - Մլեխա եւ Էլ Վադիֆին հումանիտար միջանցքերով:
Զորքերին հաջողվել Է փակել ավազակային կազմավորումների մատակարարման ուղեգծերը, որոնք պաշտպանվում են Դումա արբանյակ քաղաքում (Դամասկոսից 12 կիլոմետր), ինչպես նաեւ միանալ այն կայազորին, որը շրջափակված Էր Հարասթայի ծայրամասում: Ինչպես նշում Է SANA գործակալությունը, մարտի 11-ին հարյուրավոր մարդիկ Էին դուրս եկել ցույցերի, որոնք տեղի են ունեցել Արեւելյան Գութայի Սաբքա եւ Համուրիա քաղաքներում:
Դրանց մասնակիցները սիրիական բանակին կոչ են արել պաշտպանության տակ վերցնել այդ բնակավայրերը եւ այնտեղից վտարել զինված խմբավորումներին: Al-Manar հեռուստակայանի տեղեկություններով՝ զորքերն այժմ վերահսկում են Արեւելյան Գութայի տարածքի 54 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: