Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
LifestyleԱռավել մանրամասն այստեղ՝ Intermedia24.ru
Աղջիկները բարդ արարածներ են, ովքեր հատուկ վերաբերմունք են պահանջում: Իսկ թե ինչպես ճիշտ մոտեցում ցուցաբերել աղջիկների նկատմամբ, կօգնեն պարզել մի քանի փաստեր, որոնք հատուկ են համարյա բոլոր աղջիկներին: Իհարկե, կարծրատիպերը լավ բան չեն, ես ինքս միշտ խորհուրդ եմ տալիս՝ որքան հնարավոր է, խուսափել դրանցից, սակայն կան երևույթներ, որոնք հատուկ են միայն աղջիկներին ու տղաներին: Եվ որպեսզի որոշ չափով հեշտացնենք աղջիկների հետ շփումը, խորհուրդ եմ տալիս կարդալ մի քանի փաստեր նրանց մասին:
1. Կանացի հայտնի ինտուիցիան գոյություն ունի: Աղջիկներն իսկապես զգում են, երբ տղաները կես տոն բարձրացնում են ձայնը կամ նյարդային վիճակում են: Եվ քանի որ գոյություն ունի ստի բնական դետեկտոր, ապա խորհուրդը մեկն է` չստել ու չխաբել:
2. Յուրաքանչյուր աղջիկ իր անցյալն ունի` նախկին ընկերները կամ «ուզողները»: Բացի այդ` բոլոր աղջիկները վստահ են, որ հերիք է մի անգամ մատով անեն և նախկին ընկերոջը հետ կբերեն:
3. Աղջիկները բծախնդիր են վերաբերվում ամեն տեսակ մականուններին: «Փոքրիկս», «մռութս», «կյանքս», «արևս»… Դրանք արդեն ձանձրացնում են: Բացի այդ` հարյուրավոր աղջիկների այդպես են դիմում: Նրանք ցանկանում են ունենալ այնպիսի մականուն, որ միայն իրենցը կլինի, ուստի արժե մի քիչ ջանք թափել ու մի հետաքրքիր անուն հորինել…
4. Նա այնքան էլ չի սիրում մայրիկիդ, հատկապես եթե վերջինս մանրախնդրորեն է վերաբերվում նրան: Ընկերուհիդ, իհարկե, նախընտրում է տոներն անցկացնել իր ընտանիքի ու հարազատների հետ և ոչ թե ձեր տանը, որտեղ բոլորը նրան գնահատողական հայացքներ են նետում:
5. Կան որոշ արտահայտություններ, որոնք միայն մի բան են նշանակում` մերժում: Եթե նա խոսակցությունը սկսում է «Դու շատ լավ տղա ես, բայց…»-ով, ուրեմն՝ հավաքիր իրերդ ու անհետացիր նրա կյանքից:
6. Եթե ընկերուհիդ հանկարծ սկսում է հարցնել, թե ով է սիրածդ ֆուտբոլիստը, ֆիլմը, մեքենայի մակնիշը, պետք չի ոգևորվել ու մտածել, որ շուտով միասին եք դիտելու ֆուտբոլային խաղերը: Հավանական է, որ նա պարզապես փորձում է կոտրել Ֆեյսբուքիդ էջի գաղտնաբառը:
7. Գրեթե բոլոր աղջիկները հիշում են ամեն տեսակ կարևոր իրադարձություններ: Իսկ գրեթե բոլոր տղաները մոռանում են դրանց մասին: Եթե ավելորդ գլխացավանք չես ուզում, ուրեմն՝ մի տեղ գրի առ հետևյալ ամսաթվերը.
-առաջին ժամադրություն,
-առաջին համբույր,
-առաջին քաղաքից դուրս գնալ,
-առաջին լուրջ վեճ,
… դե հասկացար էլ ինչ
8. Իրականում աղջիկները չեն համբուրվում առաջին ժամադրությանը ոչ թե նրա համար, որ դեմ են դրան: Նրանք պարզապես կարծում են, որ այդպիսով հեշտ հասանելի աղջկա տպավորություն կգործեն: Հավատա, որ եթե նման կարծրատիպ չլիներ, հաստատ կհամբուրվեին: