Հավակնորդների մրցաշարի 3-րդ տուր. ՈՒՂԻՂ
SportՇախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեցին 3-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակ խաղաքարերով մրցում է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մյուս զույգերը կազմել են Կարյակինը և Գրիշչուկը, Կարուանան և Մամեդյարովը, Սոն և Լիժենը:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: