«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը մրցաշրջանից հետո կավարտի կարիերան
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկը հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կավարտի կարիերան: Այս մասին տեղեկացնում է «Sportsmole.co.uk»-ը:
Նշենք, որ Կարիկը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2006 թվականից: «Կարմիր սատանաների» կազմում նա 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 6 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, 2 անգամ դարձել է Անգլիայի լիգայի Գավաթակիր, 1 անգամ` Անգլիայի Գավաթակիր:
Բացի այդ, Կարիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում կարողացել է դառնալ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» գտել է Կարիկի փոխարինողին Իտալիայում: