Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեց 4-րդ տուրի պարտիաները
SportՇախմատի հավակնորդների մրցաշարում մեկնարկեց 4-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավակնորդների մրցաշարի այս տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում է աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: Մյուս զույգերը կազմել են` Գրիշչուկ-Լիժեն, Մամեդյարով-Սո, Կրամնիկ-Կարուանա:
3 տուրերից հետո հավակնորդների մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: 2-ական միավոր ունեն Շախրիյար Մամեդյարովը և Ֆաբիանու Կարուանան: Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենն ունեն 1,5-ական, իսկ Արոնյանն ու Կարյակինը՝ 1: Կես միավորով վերջին տեղում Ուեսլի Սոն է: 14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: