Պարզվում է՝ շրթներկը պետք է լինի նույն գույնի, ինչ մարմնի այդ ինտիմ մասը. գուշակո՞ւմ ես որը
LifestyleՄաշկաբան, Capital Laser & Skin Care-ի հիմնադիր և տնօրեն Էլիզաբեթ Տանցին նշում է, որ նյուդ գույնի շրթներկի երանգը պետք է համընկնի ծծապտուկների երանգի հետ,- գրում է EnterTrain-ը:
Ըստ բժիշկների՝ ծծապտուկների և մաշկի երանգների համադրությունը կատարյալ է:
Անկախ ռասսայից՝ ծծապտուկների երանգը միշտ 1-2 տոնով մուգ է դրանց շրջակա մաշկից: Դիմահարդաների խորհուրդները հիշելու դեպքում, ովքեր պնդում են, որ բեժ շրթներկը պետք է մի քիչ ավելի մուգ լինի մաշկի բնական գույնից, Էլիզաբեթ Տանցիի հայտարարությունը ճիշտ է ստացվում:
Խմբագրության խորհուրդը՝
Բեժ շրթներկով դիմահարդարման կանոններ
Կանոն 1. Նյուդ երանգի շրթներկերն ընդգծում են մաշկի բոլոր անկատարությունները: Եթե չոր և ճաքած շուրթեր ունես, նախքան շրթներկը քսելը՝ սկրաբ օգտագործիր:
Կանոն 2. Շրթներկը գնելիս այն անպայման մատիտի հետ գնիր:
Կանոն 3. Վառ շեշտադրում արա աչքերի կամ հոնքերի վրա, որպեսզի դիմահարդարումը ներդաշնակ լինի: Դասական սև սլաքները կամ smoky eyes-ն ամենարադյունավետ լուծումն են:
Կանոն 4. Եթե բարակ շուրթեր ունես, մաշկագույն երանգներից պետք է հրաժարվես: Մի քիչ փայլը շուրթերը կառանձնացնի և դրանց ծավալ կհաղորդի