Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հաջորդ մենամարտի օրը հայտնի է
SportՀայ բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնեն մարտի 17-ին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի հաջորդ մրցակիցը Բուրգուտ Հաջիբոևն է, Նարեկ Աբգարյանինը` Բեկսուլթան Ռավշանովը, իսկ Գոռ Երիցյանինը` Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանը:
Մենամարտերը կկայանան Մոսկվայում: Երեք բռնցքամարտիկներն էլ պարտություն չեն կրել պրոֆեսիոնալ ռինգում: