Թրամփը չի կարող որոշել իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի ճակատագիրը. Զարիֆ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող որոշումներ ընդունել Իրանի միջուկային ծրագրի մասին համատեղ համապարփակ գործողությունների պայմանագրի ճակատագրի համար:
Ինչպես փոխանցում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պակիստանյան Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ցավոք, Դոնալդ Թրամփը սովորություն ունի միջազգային մակարդակով անկանխատեսելի և անիրական որոշումներ կայացնելու»,- ընդգծել է իրանական գերատեսչության ղեկավարը:
Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պարտավոր է իրագործել իր պարտականությունները միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում:
Իրանցի նախարարը շեշտել է, որ եթե միջազգային հանրության մոտ այնպիսի կարծիք առաջանա, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված միջազգային պայմանագրերը կարող են վավերական լինել միայն գործող վարչակազմի օրոք, ապա ոչ ոք պայմանագիր չի կնքի ԱՄՆ-ի հետ: